Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Սանդոյան Էդվարդ

20.04.1998թ.-15.06.1999թ.

Սանդոյան Էդվարդ Մարտինի 

Ծնվել է 1961թ. հունիսի 4-ին Երևանում:

1983թ. ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը` ստանալով ինժեներ-տնտեսագետի որակավորում:1995-1997թթ. ստացել է մասնագիտական որակավորում Քլիվլենդի Ֆեդերալ Ռեզերվ Բանկում (Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ), Անգլիայի Բանկում (Լոնդոն), Ֆրանսիայի Ազգային Բանկում (Փարիզ), Նիդերլանդների Ազգային Բանկում (Ամստերդամ)։

1983-1986թթ. աշխատել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում` որպես ստաժյոր-հետազոտող, այնուհետև` մեքենաշինական ֆակուլտետի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար: 1986-1988թթ. աշխատել է ԽՍՀՄ էլեկտրատեխնիկական արդյունաբերության նախարարությունում` որպես լաբորատորիայի ավագ գիտաշխատող, այնուհետև Երևանի ժող. տնտեսության ինստիտուտում` որպես ասիստենտ:  1988-1991թթ. նշանակվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինական արտադրության էկոնոմիկա և կազմակերպում ամբիոնի դոցենտ: 1990թ.-ի հուլիս-սեպտեմբեր ամիսներին նշանակվել է «Մասիս» առևտրային բաժնետիրական բանկի վարչության նախագահի տեղակալ: 1990-1991թթ. նշանակվել է «Մենուա» ապահովագրական բաժնետիրական ընկերության պրեզիդենտ: 1991թ.-ին շնորհվել է դոցենտի գիտական աստիճան: 1991-1993թթ. նշանակվել է Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության պետի տեղակալ: 1993-1994թթ. եղել է  «Արմաուդիտ Սերվիս» ՓԲԸ նախագահ  և «Ալբանկ» առևտրային բանկի փոխնախագահ: 1994-1998թթ.` ՀՀ Կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման գլխավոր վարչության պետ:

1998–1999թթ. պաշտոնավարել է որպես ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար: 

1987թ.-ին ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: