Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Շարունակվում են գնումների էլեկտրոնային համակարգի տեխնիկական առաջադրանքի նախագծի քննարկումները
19.06.2023
Շարունակվում են գնումների էլեկտրոնային համակարգի տեխնիկական առաջադրանքի նախագծի քննարկումները

Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանը, ՖՆ գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը գլխավորել են այսօր կայացած գնումների էլեկտրոնային համակարգի տեխնիկական առաջադրանքի նախագծի քննարկումը մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ: Քննարկումն անցկացվել է Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) հայաստանյան մասնաճյուղի հետ համագործակցությամբ:

Ֆինանսների նախարարության ներկայացուցիչներն իրենց ելութներում ընդգծել են ծրագրի իրագործման և ներդրման կարևորագույն նպատակը՝ վերջնական օգտագործողի համար ստեղծել այնպիսի աշխատանքային գործիք, որը կհամապատասխանի պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարության պահանջներին:

Քննարկման ընթացքում խոսվել է նոր համակարգի հնարավորությունների մասին, որոնք թույլ կտան խուսափել մարդկային գործոնով պայմանավորված անճշտություններից, կապահովեն հետագծելիություն, տվյալների ավտոմատ հավաքագրում, ինչպես նաև որոնողական համակարգերի մատչելիություն:

Անդրադարձ է կատարվել նաև գնումների գործող համակարգի շահագործման ընթացքում առաջացած խնդիրներին, որոնք հաղթահարելու նպատակով նախատեսվում են իրականացնել ֆունկցիոնալ փոփոխություններ: Քննարկման մասնակիցների կողմից հնչել են առաջարկներ, որոնք ուղղված են հետագա գործընթացներում նոր աշխատանքային գործիքի հետ կապված խոչընդոտները վերացնելուն:

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի պահուստային ծրագրի 5-րդ վերանայման արդյունքների ամփոփման շրջանակներում ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 4-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2...