Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ՖՆ ներկայացուցիչները մասնակցել են Ասիական զարգացման բանկի Կառավարիչների Գործարար նիստին
04.05.2023
ՀՀ ՖՆ ներկայացուցիչները մասնակցել են Ասիական զարգացման բանկի Կառավարիչների Գործարար նիստին

Հարավային Կորեայի Ինչոն քաղաքում ընթացող ԱԶԲ տարեկան հանդիպման շրջանակներում մայիսի 4-ին ԱԶԲ Նախագահի գլխավորությամբ կայացել է ԱԶԲ Կառավարիչների Գործարար նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը։ Հանդիպման շրջանակներում հաստատվել են ընթացակարգային մի շարք փաստաթղթեր, ինչից հետո մասնակից պետությունները հանդես են եկել առանձին ելույթներով։

ՀՀ ֆինանսների նախարարը նույնպես հանդես է եկել առանձին ելույթով։ Մասնավորապես, հայկական կողմն ընդգծել է ՀՀ և ԱԶԲ միջև երկարամյա արդյունավետ համագործակցությունը, որն, ի թիվս այլնի, ընդգրկում է այնպիսի կարևորագույն ոլորտներ, ինչպիսիք են՝ ենթակառուցվածքների զարգացումը, տարածաշրջանային համագործակցությունը, կլիմայի փոփոխությունը, հանրային հարվածում բարեփոխումների իրականացումը և այլն։

Անդրադարձ է կատարվել նաև ԱԶԲ կողմից փորձի փոխանակման և կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունների, ինչպես նաև ԱԶԲ կողմից շարունակաբար տրամադրվող տեխնիկական աջակցության ծրագրերի կարևորությանը։

Գործարար նիստի օրակարգում են եղել  նաև կլիմայական ռիսկերի կառավարման, ԱԶԲ ներքին բարեփոխման, գենդերային հավասարությանն առնչվող հարցեր:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի պահուստային ծրագրի 5-րդ վերանայման արդյունքների ամփոփման շրջանակներում ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 4-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2...