ԹԵԺ ԳԻԾ
Շարունակվում են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները ԱԶԲ տարեկան հանդիպման շրջանակներում
03.05.2023
Շարունակվում են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները ԱԶԲ տարեկան հանդիպման շրջանակներում

Ասիական զարգացման բանկի հերթական՝ 56-րդ տարեկան հանդիպման շրջանակներում շարունակվում են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները ԱԶԲ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը մայիսի 3-ին հանդիպում են ունեցել Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հետ։ Հանդիպման ընթացքում ԱԶԲ Գործադիր տնօրենի և վերջինիս թիմի կողմից ներկայացվել է Ընկերակցային խմբի երկրների 2022թ․ տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև քննարկվեցին խմբում ընդգրկված երկրների ընթացիկ տնտեսական իրավիճակն ու առաջիկա տարիների համար սահմանված առաջնահերթությունները։ ՀՀ ֆինանսների նախարարը հանդես է եկել առանձին ելույթով։

Միաժամանակ, նույն օրն առանձին հանդիպում է կայացել ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության տնօրեն Եվգենի Ժուկովի թիմի հետ։ Հանդիպման ընթացքում հայկական կողմը ևս մեկ անգամ ընդգծել է ԱԶԲ ներգրավվածության կարևորությունը Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերում։ Քննարկվել են նաև ընթացիկ համագործակցությունն էլ ավելի արդյունավետ դարձնելու հնարավորությունները, կարևորվել է ԱԶԲ կողմից փորձի փոխանակման և կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։

Անդրադարձ է կատարվել ԱԶԲ աջակցությամբ ՀՀ-ում իրականացվող ծրագրերի ընթացքին, դրանց ներքո հնարավոր ռիսկերին և վերջինիս նվազեցմանն ուղղված քայլերին, ապագա համագործակցության հեռանկարներին։

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկել են 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումները

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է 2022 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները, մակրոտնտեսական և...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

Ֆինանսների նախարարությունը հյուրընկալել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողներին

Ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը, եկամուտների քաղաքականության և հարկային վարչարարության մեթոդաբանության