Շեկոյան Արմենակ
24.04.1959թ.-20.06.1969թ.
Շեկոյան Արմենակ Կյուրեղի (1902-1979)
1931-1937թթ. վարել է տնտեսական և կուսակցական աշխատանք տարբեր մարմիններում։ 1937-1938թթ. նշանակվել է ՀԽՍՀ Պետպլանի նախագահ։ 1938-1940թթ. եղել է ՀԽՍՀ մշտական ներկայացուցիչ Մոսկվայում։ 1940թ. սեպտեմբերից մինչև 1952թ. օգոստոսը և 1959թ. ապրիլից մինչև 1969թ. հունիսը` ՀԽՍՀ ֆինանսների ժողկոմ-նախարար։ 1952-1954թթ.` ՀԽՍՀ ֆինանսների նախարարի տեղակալ, 1954-1959թթ.` ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ։ 1969թ. նշանակվել է ՀԽՍՀ նախարարների խորհրդի խորհրդական։