Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Շտաբային ուսումնավարժություն ֆինանսների նախարարությունում
20.06.2018
Շտաբային ուսումնավարժություն ֆինանսների նախարարությունում

Հունիսի 19-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել շտաբային ուսումնավարժություն՝ «Ուժեղ երկրաշարժի դեպքում աշխատակիցների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով: Շտաբային ուսումնավարժությանն իրենց մասնագիտական օգնությունն են ցուցաբերել ՀՀ ԱԻՆ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության սպաներ Հովհաննես Հովհաննիսյանը և Ինգա Նեպոպը, որոնց գնահատմամբ ուսումնավարժությունը կազմակերպվել է բարձր մակարդակով, խմբերն իրենց գործառույթներն իրականացրել են պատշաճ կերպով, և հատկապես ընդգծվել է ազդարարման բացառիկ համակարգը: ԱԻՆ մասնագետերը նշել են նաև, որ աշխատանքներ պետք է տարվեն աշխատակիցների տարահանման ժամկետները կրճատելու ուղղությամբ: Ընդհանուր առմամբ շտաբային ուսումնավարժությունը գնահատվել է լավ:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի պահուստային ծրագրի 5-րդ վերանայման արդյունքների ամփոփման շրջանակներում ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 4-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2...