Ստեփանյան Լարիսա
10.03.1953թ.-24.04.1959թ.
Ստեփանյան Լարիսա Ալեքսանդրի (1914-1993)
1936-1941թթ. աշխատել է ֆինանսական տարբեր մարմիններում։ 1941-1948թթ. եղել է ՀԽՍՀ ֆինանսների ժողկոմի տեղակալ։ 1948-1950թթ. աշխատել է որպես Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, իսկ 1950-1954թթ.` ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ։ 1953-1959թթ. եղել է ՀԽՍՀ ֆինանսների նախարար, իսկ 1959-1975թթ.` ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ։