Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ստորագրվել է համաձայնագիր Ասիական զարգացման բանկի հետ
09.11.2018
Ստորագրվել է համաձայնագիր Ասիական զարգացման բանկի հետ

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի  միջև  2018 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրվել է Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագրի երկրորդ վարկային համաձայնագիրը, որի շրջանակներում նախատեսվում է ներգրավել 50 մլն ԱՄՆ դոլարի չափով բյուջետային աջակցության միջոցներ: Բյուջետային աջակցության վարկերը հնարավորություն են տալիս ներգրավել արտոնյալ միջոցներ և միաժամանակ իրականացնել բավականաչափ լայնածավալ բարեփոխումներ:

Այս ծրագրի շրջանակներում իրականացված բարեփոխումները ներառում են վարկառուի պետական պարտքի և ֆիսկալ ռիսկի կառավարման գործելակերպի և քաղաքականության հզորացման, պետական արժեթղթերի և փողի շուկայի ենթակառուցվածքների բարելավման և ֆինանսական գործիքների բազայի և ներդրողների ընդլայնում և կորպորատիվ թափանցիկության ամրապնդմանն ուղղված միջոցառումների իրականացում:

Արդյունքում՝ բարեփոխումների ամբողջական իրականացումից հետո Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն է ընձեռնվում ներգրավել անհրաժեշտ միջոցներ, որոնք ուղղվելու են «2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը: Ծրագրի առաջին փուլն իրականացվել է 2017 թվականին, և արդյունքում ներգրավվել է 40 մլն ԱՄՆ դոլար:

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար ՀՀ ՖՆ-ԲՄԱՇՁԲ-25/1 ծածկագրով գնման ընթացակարգի շրջանակում մասնակցության հայտերի ներկայացման վերաբերյալ

Հարգելի՛ գործընկերներ, Հայտնում ենք, որ էլեկտրոնային գնումների www.armeps.am համակարգի միջոցով հրապարակված՝ ՀՀ ֆինանսների նախարարութ...