Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Նորբերթ Ֆունկեի հետ
20.02.2023
Տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Նորբերթ Ֆունկեի հետ

Այսօր՝ փետրվարի 20-ին ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է ԱՄՀ Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի կարողությունների զարգացման տարածաշրջանային կենտրոնի (CCAMTAC/ՍԻԿԱՄՏԱԿ) տնօրեն Նորբերթ Ֆունկեի հետ տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը:

Քննարկմանը ներկա են եղել Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսին, ՀՀ ֆինանանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը և նախարարության այլ ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերից: Մասնավորապես անդրադարձ է կատարվել ՍԻԿԱՄՏԱԿ-ի հետ համագործակցությանը, որն ընդգրկում է շահառու երկրներին տեխնիկական աջակցությունների տրամադրում, ինչպես նաև փորձի փոխանակմանն ուղղված տարբեր միջոցառումներ:

Նախարար Հովհաննիսյանը կարևորել է ԱՄՀ կողմից Հայաստանին տրամադրվող տեխնիկական աջակցության դերը և ընդգծել, որ այն մեծ նշանակություն ունի Հայաստանում ընթացող բարեփոխումների իրականացման գործընթացում:

Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովել փոխգործակցության ընդլայնումն ու շարունակականությունը:

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: