Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի նիստը
06.02.2018
Տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի նիստը

Փետրվարի 5-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում շարունակվել են Եկամուտների քաղաքա­կա­նու­թյան կատարելագործման ընդլայնված հասարա­կա­կան խորհրդի հերթական նիստի աշխատանքները, որին մասնակցել են ֆինանս­ների նախարարության, այլ գերատեսչությունների և խորհրդակցական ձայնի իրա­վուն­քով խորհրդի կազմում ընդգրկված միջազգային հայտնի խորհրդատվական կազ­մակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում քննարկվել են ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի, Հայաս­տանի գործատուների հանրապետական միության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, ինչպես նաև Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի կողմից ներկայացված մի շարք հարցեր: Մասնավորապես՝ քննարկվել են հաշվար­կա­յին փաստաթղթերի դուրսգրման, շրջանառելի` բազմակի օգտագործման տարաների, հանրային սննդի ոլորտը շրջա­նա­ռու­թյան հարկով հարկումը նախատեսող դրույթների, կանխիկ դրամով վճարումների նկատմամբ կիրառվող սահմանափակումների, ՀՀ հարկային օրենսգրքում տեղ գտած որոշ դրույթների տարընթերցումների հետ կապված, ինչպես նաև այլ հարցեր:

Քննարկման արդյունքում որոշվել է տարընթերցումներ պարունակող դրույթ­ները հստակեցնել, մի շարք առաջարկությունների ընդունումը համարել ոչ նպա­տա­կահարմար, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել  որոշ առաջար­կու­թյուն­ներ լրացուցիչ քննարկել:

 

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի նոյեմբերի 19-ին և 21-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, նոյեմբերի 20-ին ժամը 11:00-13:00 ՀՀ ֆինանսների նախարարության վ...