Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի, նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանի, ՖՆ գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր ՝մայիսի 19-ին, կայացել է գնումների էլեկտրոնային համակարգի տեխնիկական առաջադրանքի նախագծի հանրային քննարկումը :
Ֆինանսների նախարարության ներկայացուցիչների կողմից հատուկ ընդգծվել է ծրագրի իրագործման և ներդրման կարևորագույն նպատակը՝ վերջնական օգտագործողի համար ստեղծել այնպիսի աշխատանքային գործիք, որը կհամապատասխանի պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարության պահանջներին:
Անդրադարձ է կատարվել գնումների համակարգում առկա հիմնական խնդիրներին, ոչ արդիական վիճակին, գնումների գործընթացի պլանավորմանը, ընթացակարգերին: Կարևորվել է գնման ընթացակարգերի թվայնացումը, գործիքակազմերի արդիականացումը և պայմանագրերի կառավարման գործընթացի բարելավումը:
Նախագծի շուրջ շահագրգիռ կողմերը հանդես են եկել հարցադրումներով, դիտարկումներով և առաջարկություններով: