Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Տեղի է ունեցել հանդիպում ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողների հետ
09.02.2024
Տեղի է ունեցել հանդիպում ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողների հետ

ՀՀ ֆինանսների նախարարության Նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունը փետրվարի 7-ին ճանաչողական այց է կազմակերպել ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի «Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական ծրագրի ուսանողների և ծրագրի ղեկավարի համար:

Ուսանողները հանդիպել են Ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանի և ՄՌԿ վարչության աշխատակիցների հետ: Կարեն Սարգսյանը ներկայացրել է նախարարությունում մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում վերջին շրջանում իրականացված փոփոխությունները, ծանոթացրեց պետական համակարգում մարդկային ռեսուրսների կառավարման առանձնահատկություններին և նախարարությունում՝ նշված որորտում կատարվելիք աշխատանքներին:

Հանդիպման ավարտին Կարեն Սարգսյանը պատասխանել է ուսանողների հարցերին:

Ծրագրի ղեկավարն իր շնորհակալական խոսքում ընդգծել է հանդիպման կարևորությունը և նշել, որ հանդիպումը կոտրել է ուսանողների մոտ առկա պետական համակարգում մարդկային ռեսուրսների կառավարման վերաբերյալ կարծրատիպերը:

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 4-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2...