Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Տեղի է ունեցել հանդիպում ուսանողների հետ
06.06.2023
Տեղի է ունեցել հանդիպում ուսանողների հետ

Ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը և պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանն այսօր գլխավորել  են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և նույն համալսարանի քոլեջի  ուսանողների հետ հանդիպումը:

Գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանն ապագա մասնագետների հետ խոսել է մասնագիտական կողմնորոշման, նախընտրելի ոլորտների մասին, հետաքրքրվել ուսանողների նախասիրություններով և կարևորել  աշխատանքային հմտությունների և կարողությունների շարունակական զարգացումը:

Հանդիպման ընթացքում Արշալույս Մարգարյանը ուսանողներին է ներկայացրել պետական պարտքին առնչվող գործընթացները, կիսվել Նախարարությունում սեփական աշխատանքային փորձով և պատասխանել հնչեցված հարցերին:

Ուսանողները շրջայց են կատարել ՀՀ ֆինանսների նախարարության շենքում, ինչպես նաև ծանոթացել Նախարարությունում աշխատանքի առանձնահատկություններին և հիմնական ուղղություններին:

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 4-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2...