Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Վահե Հովհաննիսյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին
27.09.2023
Վահե Հովհաննիսյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր՝ սեպտեմբերի 27-ին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանարապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:

Նախարար Հովհաննիսյանը, շնորհավորելով դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու առիթով, հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստան-Իրան հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ավելի ամրապնդվել:

Մեհդի Սոբհանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ու ընդգծել ԻԻՀ կառավարության շահագրգռվածությունը` ֆինանսատնտեսական համագործակցության բոլոր ուղղություններով երկու երկրների կապերը զարգացնելու հարցում:

Նախարար Հովհաննիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել դեսպանին եւ պատրաստակամություն հայտնել ակտիվ համագործակցել ենթակառուցվածքների ֆինանսավորման, առեւտրաշրջանառության ընդլայնման, մասնավոր ներդրումների խթանման գործիքների եւ մի շարք այլ կարեւոր ուղղություններով:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային մի շարք այլ թեմաների, մասնավորապես՝ քննարկել են հանրային ֆինանսների ոլորտում փորձի եւ գիտելիքի արդյունավետ փոխանակման ուղղությամբ համագործակցության խորացման հարցեր:

Նորություններ  ➤

Նորության նկար

«Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության վարկանիշը«Ba3» մակարդակում

Հունիսի 26-ին «Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ տեղական արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար ՀՀ ՖՆ-ԲՄԱՇՁԲ-25/1 ծածկագրով գնման ընթացակարգի շրջանակում մասնակցության հայտերի ներկայացման վերաբերյալ

Հարգելի՛ գործընկերներ, Հայտնում ենք, որ էլեկտրոնային գնումների www.armeps.am համակարգի միջոցով հրապարակված՝ ՀՀ ֆինանսների նախարարութ...