Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ

ՀՀ ֆինանսների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է հարկաբյուջետային՝ պետության եկամուտների ձևավորման և ծախսման, հանրային ֆինանսների կառավարման, այդ թվում՝ բյուջետային գործընթացի կազմակերպման, ներքին ֆինանսական հսկողության (ներառյալ՝ ներքին աուդիտի), գնումների գործընթացի պետական կարգավորման և համակարգման, ֆինանսաբյուջետային վերահսկողության, պետական պարտքի կառավարման, հաշվապահական հաշվառման, աուդիտորական գործունեության, խաղային գործի, ինչպես նաև ֆինանսատնտեսական, վարկային, ֆինանսական շուկայի միասնական քաղաքականության մշակման և իրականացմանն ուղղված աշխատանքների կատարման ապահովման, թանկարժեք մետաղների ոլորտում գործունեության կարգավորման, համայնքային բյուջեների եկամուտների ձևավորման ոլորտներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Ֆինանսների նախարարության առաքելությունն է նպաստել տնտեսության զարգացմանը. պետական ֆինանսների արդյունավետ կառավարման, հարկաբյուջետային քաղաքականության, ինչպես նաև վերջինիս և դրամավարկային քաղաքականության կոորդինացման միջոցով հաստատել մակրոտնտեսական կայունություն՝ հիմքեր ստեղծելով ներառական տնտեսական աճի ապահովման և ՀՆԱ-ի արդյունավետ վերաբաշխման համար:

Կիրառելով ֆինանսների ոլորտում միջազգային լավագույն փորձը և բարձրացնելով նախարարության աշխատակազմի արհեստավարժությունը, ձևավորելով պարտականությունների բարեխիղճ կատարման մշակույթ՝ ՀՀ ֆինանսների նախարարությունն ապահովում է պետական ֆինանսների կառավարման թափանցիկությունը և կարգապահությունը:

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի նոյեմբերի 19-ին և 21-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, նոյեմբերի 20-ին ժամը 11:00-13:00 ՀՀ ֆինանսների նախարարության վ...