Տվյալ հատվածում արտացոլված են միջազգային ֆինանսական կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և առևտրային բանկերի կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված գործող արտաքին վարկերի վարկավորման համառոտ պայմանների և նշված վարկերի գծով ձևավորված մնացորդների վերաբերյալ տեղեկատվություն, որը ներկայացվում է հաշվետու տարվա վերջի դրությամբ:
Արտաքին պետական պարտք ներգրավելու վերաբերյալ պայմանագրերը կնքվում են ՀՀ ֆինանսների նախարարության համաձայնությամբ, որը տրվում է հիմք ընդունելով պայմանագրի համապատասխանությունը կառավարության պարտքի կառավարման ռազմավարական ծրագրին:
Հունիսի 26-ին «Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ տեղական արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված...
Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: