Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ

Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգր­ման միջազգային կազմակերպություն է, որն ունի միջազգային իրավասուբյեկտու­թյուն։

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում իրականացվում է ապրանք­ների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ, ինչպես նաև ապահովվում է միասնական քաղաքականության իրականացումը տնտեսության մի շարք ճյուղերում: Միասնական քաղաքականություն է վարվում նաև մաքսային հարա­բերու­թյուն­ների կարգավորման ոլորտում:

Անդամ պետությունների միասնական քաղաքականության շրջանակներում գործում է ապրանքների ներքին շուկա, կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միաս­նական մաքսային սակագինը և երրորդ կողմերի հետ ապրանքների արտաքին առևտրի կարգավորման այլ միասնական միջոցներ, գործում է ապրանքների առևտրի միասնական ռեժիմ երրորդ կողմերի հետ հարաբերություններում, իրականացվում է միասնական մաք­սային կարգավորում, իրականացվում է ապրանքների ազատ տեղափոխում անդամ պետու­թյունների տարածքներով՝ առանց մաքսային հայտարարագրման և պետական հսկողության (տրանսպորտային, սանիտարական, անասնաբուժասանիտարական, կարանտինային բուսա­սանիտարական) կիրառման, բացառությամբ՝ «Մաքսային տարանցում» մաքսային ընթա­ցակարգի, որը կիրառվում է ՀՀ և ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ փոխա­դարձ առևտրում՝ ընդհանուր սահմանի բացակայության պատճառով:

ԵԱՏՄ մաքսային հարաբերությունները հիմնականում կարգավորվում են ներքոնշյալ իրավական ակտերով՝ «Եվրասիական տնտեսա­կան միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիր, «Հայաստանի Հանրա­պետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիր, Մաքսային միության մաքսային օրենսգիրք, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենք, «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխ­ման և դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրա­կա­նաց­նելու կարգի մասին» համա­ձայնագիր, «Մաքսային միության մաքսային տարածքում ազատ (հատուկ, առանձնա­հատուկ) տնտեսական գոտիների և «Ազատ մաք­սային գոտի» մաքսային ընթացակարգի հետ կապված հարցերի մասին» համաձայնագիր, «Ազատ պահեստների և «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի մասին» համա­ձայնագիր, «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից կանխիկ դրամա­կան միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման կարգի մասին» պայմա­նագիր, «Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնար­կատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրա­պետու­թյուն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակներն ու ներ­մուծ­ման հարկային հայտարարագիր ներկա­յացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրա­կա­նաց­նելու պարտավորության վերա­բերյալ ծանուցման ձևը սահմանելու և Հայաստանի Հան­րա­պետու­թյան կառա­վարու­թյան 2003 թվականի մարտի 20-ի թիվ 502-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» 2015 թվականի հուլիսի 30-ի թիվ 865-Ն որոշում:

 

 

 

        

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի նոյեմբերի 19-ին և 21-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, նոյեմբերի 20-ին ժամը 11:00-13:00 ՀՀ ֆինանսների նախարարության վ...