Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ

Հաճախ տրվող հարցեր

  • Ո՞վքեր կարող են մասնակցել ներքին աուդիտորի որակավորման քննություններին

     

     

    ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 176-Ն որոշման պահանջների համաձայն՝ ներքին աուդիտորների որակավորման նպատակով անցկացվող քննություններին (այսուհետ` քննություն) կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող այն քաղաքացիները,

    1) ովքեր դատական կարգով չեն ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

    2) ովքեր չունեն դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատ­վա­ծություն.

    3) ովքեր դատական կարգով չեն զրկվել ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

    4) ում քննությանը մասնակցելու համար լիազոր մարմին նախորդ 3 տարվա ընթացքում ներկայացված դիմումը չի մերժվել լիազոր մարմնի կողմից` պահանջվող փաստաթղթերում կեղծ և (կամ) անարժանահավատ տեղեկատվություն ներկայացնելու հիմքերով։

    Ներքին աուդիտորի որակավորման քննությանը մասնակցելու հայտի փաթեթ

    Քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ է առձեռն, փոստով (էլ. փոստ` secretariat@minfin.am) կամ էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային համակարգի միջոցով փաստաթղթերը ներ­կայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով) լիազոր մարմին ներկայացնել`

    • դիմում
    • անձնագրի և սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճենը
    • բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը
    • հայտարարություն:
  • Ի՞նչ պայմաններով կարող եմ ստանալ ուսանողական վարկեր

    Այս ծրագիրը կրթության ֆինանսավորման այլընտրանքային գործիք է, որ հնարավորություն կտա Ձեզ ձեռք բերել վարկեր ուսումնառության ընթացքում և դրանց հիմնական մասը մարել ուսումնառության ավարտից հետո: Ծրագրի շրջանակում ուսանողներին վարկեր են տրամադրվում 12 տոկոս տարեկան տոկոսադրույքով, որից 2 տոկոսը սուբսիդավորում է պետությունը, իսկ մեկ տարվա ընթացքում առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողների դեպքում սուբսիդավորումը կկազմի 3 տոկոս: Վարկերը տրամադրվում են 10 տարի մարման ժամկետով` սահմանելով արտոնյալ ժամկետ՝ ուսումնառության ընթացքում առավելագույնը 4 տարվա համար, ինչը նշանակում է, որ այս ընթացքում մայր գումարի մարում տեղի չի ունենում, վճարվում են միայն տոկոսադրույքները: Յուրաքանչյուր ուսանողի հաշվով նախատեսված է առավելագույնը 1.800.000 դրամ` առավելագույնը 4 մասնաբաժնով, սակայն ոչ ավելի, քան 450 հազար դրամը՝ կախված յուրաքանչյուր մասնագիտության համար սահմանված ուսման վարձավճարի չափից:

    Ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն: 

  • Ինչպե՞ս վերադարձնել կամ վերաձևակերպել սխալ կամ ավել վճարված գումարները

    Եթե ՀՀ պետական բյուջեի գանձապետական հաշիվներին սխալ վճարում եք կատարել կամ ավելին եք վճարել, գումարի վերադարձման կամ վերաձևակերպման նպատակով՝ կից դիմումի ձևով, կարող եք դիմել ՀՀ ֆինանսների նախարարություն: Դիմումին կից ֆիզիկական կամ իրավաբանական անձը ներկայացնում է վճարումը հաստատող փաստաթղթերի բնօրինակները, մասնավորապես` անդորրագիրն ու վճարման հանձնարարագիրը: Եթե վճարումը կատարված է պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով, ապա որպես վճարումը հաստատող փաստաթուղթ կարող է հանդիսանալ վճարումների պետական էլեկտրոնային համակարգի գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը, ինչպես նաև վճարված գումարը վերադարձնելու հանգամանքների հիմնավորման մասին գանձող մարմնի տեղեկանքը: Եթե չգիտեք, թե որ մարմինն է գանձում կատարել, ապա անհրաժեշտ է մուտք գործել կայքի գանձապետական հաշիվներ բաժինը, գտնել համապատասխան հաշվեհամարը, որին կից նշված է նաև հաշիվը տնօրինող մարմնի անվանումը:
    Եթե դիմումը ներկայացվում է լիազորված անձի կողմից, ապա վերադարձը կամ վերաձևակերպումը հիմնավորող փաստաթղթերի հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև նոտարի կողմից վավերացված լիազորագիրը:
    Եթե վերադարձման ենթակա գումարները վճարված են անչափահաս երեխաների անունով, ապա դիմումը ներկայացվում է ծնողներից մեկի անունով, իսկ վերադարձը հիմնավորող փաստաթղթերի հետ տրամադրվում են նաև ծննդյան վկայականների պատճենները:
    Վերադարձման դեպքում դիմումում պետք է նշել նաև բանկային ռեկվիզիտները, այսինքն` այն բանկի և մասնաճյուղի անունը, որտեղից դիմողը պետք է ստանա վերադարձված գումարը և անձնագրի տվյալները/սերիան, ում կողմից է տրված, պատճենը/: Բանկային հաշվեհամարի առկայության դեպքում անձնագրի տվյալների ներկայացումը պարտադիր չէ:
    Վերաձևակերպման դեպքում դիմումի մեջ պետք է նշել ճիշտ գանձապետական հաշվի համարը:
    Վերոնշյալ փաստաթղթերի առկայության դեպքում դիմողը 5-օրյա ժամկետում տեղեկացվում է գործարքը /գումարի վերադարձ կամ վերաձևակերպում/ կատարված լինելու մասին:

    Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել՝ 060 700-273 հեռախոսահամարով:

     Դիմումի ձև

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան ստորագրել են ՀՀ և ԵՆԲ միջև ֆինանսական պայմանագրի և ներդրումային դրամաշնորհային համաձայնագրի հաստատման նամակները

Այսօր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի ներկայությամբ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և ԵՆԲ փոխնախագահ Թերեզա...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի նոյեմբերի 19-ին և 21-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, նոյեմբերի 20-ին ժամը 11:00-13:00 ՀՀ ֆինանսների նախարարության վ...