Համաշխարհային բանկի PULSAR ծրագրի ներքո՝ PULSE գործիքի միջոցով, իրականացվել է Հայաստանի հանրային հատվածի հաշվապահական հաշվառման համակարգի գնահատում: Գնահատումն իրականացրել է ՀՀ ֆինանսների նախարարության գնահատման թիմը՝ Համաշխարհային բանկի «PULSAR» թիմի օժանդակությամբ: PULSE-ը գնահատում է հանրային հատվածի հաշվապահական հաշվառման համակարգի որակը և այս ոլորտում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների առաջընթացը: Գնահատումը քննության է առնում հանրային հատվածում հաշվեգրման հիմունքով հաշվապահական հաշվառման ստանդարտների հայեցակարգային և փաստացի ներդրման առաջընթացը և մակարդակը, ինչպես նաև համեմատում է հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտների համապատասխանությունը Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին (IPSAS):
Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:
Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 4-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2...