Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ

2024 թվականին առաջին անգամ ներդրվել է համայնքներում մասնակցային բյուջետավորման միջոցով ձևավորված ծրագրերի իրականացման համար համայնքներին  պետական բյուջեից սուբվենցիաների տրամադրման ծրագիր:

Այդ նպատակով ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման համար ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1890-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանվել է մասնակցային բյուջետավորման գործընթացը և կանոնակարգվել են մասնակցային բյուջետավորման գործընթացի հետ կապված հիմնական հարաբերությունները:

Ի տարբերություն գործող օրենսդրությամբ սահմանված՝ ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենիցաների, սույն ծրագրով սահմանվել են մասնակցային գործընթացի ընթացակարգեր և սուբվենցիաների հատկացումների պարզեցված մեխանիզմներ։

Հատկանշական է, որ Ծրագրին համայնքի մասնակցությունը իրականացվում է համաֆինասավորման միջոցով, որի չափը պետք է կազմի ծրագրի ընդհանուր գոււմարի 20 տոկոսից ոչ պակաս:

Տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված սուբվենցիայի ընդհանուր գումարը քվոտավորվում է ըստ գործընթացին մասնակից համայնքների, որի սահմանաչափը հաշվարկվում է երկաստիճան համակարգով՝

  • 50 տոկոսը՝ հավասարաչափ
  • 50 տոկոսը տվյալ համայնքին հատկացվող ֆինանսական համահարթեցման դոտացիայի գումարի տեսակարար կշռին համապատասխան

Ծրագրերը առաջադրվում, քննարկվում և քվեարկվում են համայնքի բնակիչների կողմից Համայնքի պաշտոնական կայքում նախատեսված հարթակում:

Մասնավորապես՝ գործընթացի փուլերն են․

  • Համայնքի ավագանու որոշմամբ սահմանվում են նախագծերի համար պահանջվող չափանիշները (համայնքի իրավասությունների շրջանակներին առնչվող)
  • Համայնքի բնակիչների կողմից առաջարկների ներկայացում՝ ինչպես անձամբ, այնպես էլ հասարակական միավորումների և քաղաքացիական նախաձեռնությունների միջոցով․
  • Առաջարկ-նախագծերի հրապարակում համայքնի պաշտոնական կայքում.
  • Հանրային լսումների և քննարկումների իրականացում.
  • Համայնքի պաշտոնական կայքում քվեարկության կազմակերպում.
  • Քվեարկության ընթացքը և քվեարկության արդյունքները (քվեարկության համար սահմանված ժամկետի ավարտից հետո նույն օրը) հրապարակվում են համայնքի պաշտոնական կայքում:

Քվեարկությունն անցկացվում է էլեկտրոնային եղանակով ուղիղ քվեարկությամբ:

Քվեարկելու իրավունք ունեն համայնքի 16 տարին լրացած բնակիչները:

Քվեարկության արդյունքում սուբվենցիայի հայտ կարող են ներկայացվել այն ծրագրերի գծով, որոնք ուղղված են համայնքի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը և որոնց օգտին քվեարկել են քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող համայնքի բնակիչների առնվազն մեկ տոկոսը:

  • Սուբվենցիոն հայտի ներկայացում ՏԿԵՆ.
  • Պետական բյուջեից սուբվենցիայի հատկացում և ծրագրի իրականացում:

2024 թվականին նշված ծրագրին մասնակցել են 4 համայնք՝ Արագածոտնի մարզի Աշտարակ, Արմավիրի մարզի Արմավիր, Կոտայքի մարզի Աբովյան և Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքները, պետական բյուջեից ծրագրի ընդհանուր գումարը նախատեսվել էր 500.0 մլն դրամ:

2024 թվականին մասնակցային բյուջետավորման փորձարկման արդյունքները հետևյալն են․

Համայնքը

2024թ. պետական բյուջեով նախատեսված սուբվենցիայի սահմանաչափը (հազ. դրամ)

Փաստացի իրականացված ծրագրեր

Ծրագրերի ընդհանուր արժեքը  (հազ. դրամ)

Պետական բյուջեից փաստասի հատկացված սուբվենցիայի գումարը (հազ. դրամ)

Ծրագրերի քանակը

Աբովյան

139,487.9

170,961.0

136,768.7

2 Ծրագիր

Ջերմուկ

71,845.6

21,996.0

17,596.8

1 Ծրագիր

Աշտարակ

167,698.5

218,160.0

167,698.5

2 Ծրագիր

Արմավիր

120,968.0

158,520.8

120,968.0

3 Ծրագիր

Ընդամենը

500,000.0

569,637.8

443,032.0

8 Ծրագիր

 

Ելնելով մասնակցային բյուջետավորման հետագա խթանման և ավելի մեծ թվով համայնքների ներգրավվածության նպատակահարմարությունից՝ անհրաժեշտություն է առաջացել Որոշմամբ հաստատված կարգի գործողությունը տարածել և փորձարկել նաև 2025 թվականի բյուջետային գործընթացում: ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման համար ընդհանուր գումարով 1.0 մլրդ դրամի չափով նախատեսված է համայնքներին սուբվենցիաների տրամադրում՝ թվով 21 համայնքների համար:

ՀՀ 2025 թվականի բյուջետային գործընթացում շահառու համայնքների ցանկը՝

 

Մարզը

Համայնքը

Արագածոտն

Աշտարակ, Թալին, Ծաղկահովիտ

Արարատ

Մասիս

Արմավիր

Արմավիր, Արաքս, Խոյ,

Գեղարքունիք

Գավառ

Լոռի

Վանաձոր, Փամբակ, Ստեփանավան

Կոտայք

Աբովյան, Բյուրեղավան, Հրազդան, Չարենցավան

Շիրակ

Գյումրի, Ախուրյան

Վայոց ձոր

Ջերմուկ, Արենի, Եղեգիս

Տավուշ

Դիլիջան

 

Վերը նշված՝ թվով 21 համայնքները առաջարկվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից, համաձայն որի ՀՀ 2025 թվականի բյուջետային գործընթացի շրջանակում փորձարկման համար ընդրությունը կատարվել է այն համայնքների գծով, որոնք 2024թ. կամավոր առանց պետական բյուջեից սուբվենցիաների հատկացման իրականացրել են մասնակցային բյուջետավորման գործընթացներ և ունեն բավարար փորձառություն: Վերոհիշյալ համայնքներում տեղադրվել և գործարկվել է համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի նոր տարբերակը, որում ներառված են մասնակցային բյուջետավորման հետ կապված գործիքները և իրականացված են նաև այդ համայնքների բնակչության նույնականացման համար այլ համակարգերի հետ ինտեգրումներ:

 

 

Լուրերի անդրադարձը մասնակցային բյուջետավորման ծրագրի ընդլայնման գործընթացին՝ այստեղ:

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերթը ստորագրել են համաձայնագիր

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերթը ստորագրել...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: