Պետական երաշխիք` որոշակի պահի դրությամբ կառավարության պարտավորությունը (բյուջետային երաշխիքը) փոխատուների և վարկատուների առջև, ինչպես նաև Կենտրոնական բանկի պարտավորությունը ոչ ռեզիդենտ փոխատուների և վարկատուների առջև ամբողջությամբ կամ մասնակի մարելու` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ փոխառուների և վարկառուների կողմից վճարման ենթակա գումարները` սահմանված ժամկետներում նրանց կողմից չվճարվելու դեպքում:
Ներքին պետական երաշխիքները Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներին տրամադրված բյուջետային երաշխիքներն են:
Արտաքին պետական երաշխիքները ոչ ռեզիդենտներին և օտարերկրյա պետություններին Հայաստանի Հանրապետության և Կենտրոնական բանկի կողմից տրամադրված պետական երաշխիքներն են:
Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:
Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 4-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2...