Սոցիալական ծրագրերի բյուջետային գործընթացի կազմակերպման վարչություն
Կոնտակտային տվյալներ՝
Վարչության հիմնական խնդիրն է սոցիալական ոլորտների համար (այսուհետ՝ Վարչությանը վերապահված լիազորությունների շրջանակ) բյուջետային գործընթացի կազմակերպման բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախարարությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովումը' իր իրավասությունների շրջանակներում, մասնավորապես'
1) Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրավորման, ինչպես նաև առաջիկա տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակման ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը և Վարչությանը վերապահված իրավասության շրջանակներում իրականացումը.
2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մշակման ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը և Վարչությանը վերապահված իրավասության շրջանակներում իրականացումը.
3) բյուջետային գործընթացի կազմակերպման և իրագործման հարցերը կանոնակարգող օրենսդրության մշակման ու կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների ներկայացումը.
4) Վարչությանը վերապահված լիազորությունների շրջանակում վերլուծությունների իրականացում:
- Սոցիալական ծրագրերի բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության գործառույթները՝ համաձայն ՀՀ ֆինանսների նախարարի 2022 թվականի հուլիսի 15-ի N 289-Լ հրամանի:
- Սոցիալական ծրագրերի բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության մասնագիտական գիտելիքների շրջանակը՝ համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի 2024 թվականի փետրվարի 23-ի N 209-Ա հրամանի:
Սոցիալական և առողջապահական ոլորտների բյուջետային ծրագրավորման բաժին
Բաժնի պետ՝ Կարեն Թովմասյան
Հեռախոս`(+37411) 910-439
էլ. փոստ` karen.tovmasyan@minfin.am
Ուժային մարմինների բյուջետային ծրագրավորման բաժին
Բաժնի պետ` Արմեն Մանուկյան
Հեռախոս` (+37411) 910-431
էլ. փոստ` armen.manukyan@minfin.am
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների բյուջետային ծրագրավորման բաժին
Բաժնի պետ՝ Հայկուհի Կամենդատյան
Հեռախոս`(+37411) 800 -228
էլ. փոստ՝ haykuhi.kamendatyan@minfin.am