Տնտեսական ծրագրերի բյուջետային գործընթացի կազմակերպման վարչություն
Կոնտակտային տվյալներ՝
Վարչության հիմնական խնդիրն է տնտեսության իրական հատվածի և ենթակառուցվածքային ոլորտների համար (այսուհետ՝ Վարչությանը վերապահված լիազորությունների շրջանակ) բյուջետային գործընթացի կազմակերպման բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախարարությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովումը' իր իրավասությունների շրջանակներում, մասնավորապես'
1) Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրավորման, ինչպես նաև առաջիկա տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակման ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը և Վարչությանը վերապահված իրավասության շրջանակներում իրականացումը.
2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մշակման ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը և Վարչությանը վերապահված իրավասության շրջանակներում իրականացումը.
3) բյուջետային գործընթացի կազմակերպման և իրագործման հարցերը կանոնակարգող օրենսդրության մշակման ու կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների ներկայացումը.
4) Վարչությանը վերապահված լիազորությունների շրջանակում տնտեսական վերլուծությունների իրականացումը:
- Տնտեսական ծրագրերի բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության գործառույթները՝ համաձայն ՀՀ ֆինանսների նախարարի 2022 թվականի հուլիսի 15-ի N 290-Լ հրամանի:
- Տնտեսական ծրագրերի բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության մասնագիտական գիտելիքների շրջանակը՝ համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի 2024 թվականի մայիսի 20-ի N 580-Ա հրամանի:
Տնտեսության ոլորտների բյուջետային ծրագրավորման բաժին
Բաժնի պետի պարտականությունները կատարող` Վահե Ասրյան
Հեռախոս`(+37411) 800-138
էլ. փոստ`vahe.asryan@minfin.am
Ենթակառուցվածքային ոլորտների բյուջետային ծրագրավորման բաժին
Բաժնի պետի պարտականությունները կատարող` Մարինե Մադոյան
Հեռախոս` (+37411) 910-431
էլ. փոստ` marine.madoyan@minfin.am