Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
22.06.2017
Ինտերնետ շահումով խաղի կազմակերպչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու և ղեկավար պաշտոններ զբաղեցնելու ստուգում

Ինտերնետ շահումով խաղի կազմակերպչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու և ղեկավար պաշտոններ զբաղեցնելու ստուգումները իրականացվում են «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

Ինտերնետ շահումով խաղի կազմակերպչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու և անձին ղեկավար պաշտոնում նշանակելուց հետո լիազոր մարմնում ստուգում անցնելու համար ինտերնետ շահումով խաղի կազմակերպչի  միջնորդությամբ լիազոր մարմին պետք է ներկայացվեն հայտարարագրեր Հայաստանի Հանրապետության կառավարության 30.04.2015թ. թիվ 464-Ն որոշման համաձայն:

Լիազոր մարմինը պահանջվող բոլոր փաստաթղթերը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում (լիազոր մարմնի որոշմամբ կարող է երկարաձգվել ևս մեկ ամիս ժամկետով), քննում է դրանք և տրամադրում եզրակացություն:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթին

Մայիսի 2-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)