Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթին
02.05.2024
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթին

Մայիսի 2-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծերի փաթեթի ընդունման հիմքում դրված են Կառավարության ծրագրով նախա­նշված հետևյալ նպատակները.

  • շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացմամբ շրջանառության հարկի համա­կարգի և հարկ­ման ընդհանուր համա­կարգի (ԱԱՀ-ի համակարգի) շրջանակներում ձևավորվող հարկային բեռերի տարբերության կրճատում,
  • շրջանառության հարկ վճարողների ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու տնտեսական խթանների ձևավորում, գործարքների փաստաթղթավորման մշակույթի ամրա­պնդում,
  • գործունեության որոշ տեսակների դուրս բերում միկրոձեռ­նար­կա­տի­րու­թյան և շրջա­նա­ռության հարկի արտոնյալ համա­կարգերից՝ դրանով իսկ այդ համակարգերը դարձնելով ավելի հասցեական:

Շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացման և փաստաթղթավորման խթան­ների վերաբերյալ առաջարկվում է՝

  • գործունեության հիմնական տեսակների մասով բարձրացնել (հիմնականում՝ կրկ­նակի չափով) շրջանառության հարկի՝ ներկայումս գոր­ծող դրույքա­չափերը,
  • ընդլայնել փաս­տա­թղթե­րով հիմնա­վորված ծախ­սերի հիման վրա շրջանառության հարկի գումար­ի նվա­զեց­ման հնարավորությունների շրջանակը՝ այն նախատեսելով նաև արտադ­­րության և ծառայությունների ոլորտների համար (ներկայումս այդ հնարավորությունն առկա է միայն առևտրի և հանրային սննդի կազմակերպման ոլորտների համար),
  • հնարավորություն ստեղծել, որպեսզի ձեռքբերումների փաստաթղթավորման բարձր մակար­դակ ապահովող հարկ վճարողների համար շրջանառության հարկի վերջնական (արդյու­նավետ) դրույքաչափը գործնականում լինի ավելի ցածր, քան գործող դրույքաչափերն են:

Գործունեության տեսակների վերաբերյալ առաջարկվում է սահմանել, որ 2025թ. հունվարի 1-ից՝

  • փաստաբանական և նոտարական գոր­ծու­նեու­թյան տեսակները չեն կարող իրակա­նաց­վել շրջանառության հարկի համակար­գում (պետք է տեղափոխվեն ԱԱՀ-ի համակարգ),
  • հետևյալ գործունեության տեսակները չեն կարող իրականացվել միկրո­ձեռնար­կա­տի­րու­թյան համակարգում (պետք է տեղափոխվեն շրջանառության հարկի կամ ԱԱՀ-ի համա­կարգ).
  • մարզերում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունը,
  • վար­սա­վիրա­կան, մարմնի խնամքի ծառայությունների մատուցումը,
  • սաունաների, բաղնիքների և շոգե­բաղնիքների կազմակերպման գործու­նեու­թյունը,
  • ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայությունների մատու­­ցումը,
  • միջնորդական այդ թվում՝ անշարժ գույքի առքու­վաճառքի և կամ վար­ձա­կա­լու­թյամբ կամ անհատույց օգտա­գործ­ման տրամադրման գործունեությունը,
  • ծրագրային ապահովման մշակման գործունեությունը,
  • փորձաքննական ծառա­­յու­թյունների մատուցումը,
  • շինարարական աշխատանքների կատարումը, ճարտա­րա­պե­տա­կան նախա­­­գծա­յին փաստա­թղթերի մշակման աշխա­­­­­տանքների իրա­կա­նացումը, անշարժ գույքի գնահատման և չափագրման գոր­ծու­նեու­թյան իրակա­նաց­ումը:

Նորություններ  ➤

Նորության նկար

Ավարտվել է ՎԶԵԲ 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը

Մայիսի 16-ին շարունակվել է Երևանում անցկացվող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)