Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Հանդիպում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սաների հետ
23.11.2017
Հանդիպում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սաների հետ

Նոյեմբերի 23-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես են եկել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը և աշխատակազմի բյուջետային ֆինանսական ծրագրավորման վարչության պետի խորհրդատու Ժորա Ասատրյանը։ Ուսանողներին ներկայացվել են պետական պարտքի կառավարման մեխանիզմների մշակման և արդյունավետ գործարկման, բյուջետային և այլ գործընթացների մանրամասները, պետական պարտքի կառավարման ոլորտում այլ երկրների փորձը:

Ուսանողների կողմից հնչեցված այն հարցին, թե արդյոք Հայաստանը դասվում է բարձր պետական պարտք ունեցող երկրների շարքին` Արշալույս Մարգարյանը պարզաբանել է, որ մեր երկիրը  գտնվում է ցածր պարտքի բեռ ունեցող երկրների շարքում` ընդգծելով, որ նորանկախ Հայաստանը երբևէ չի ունեցել չմարված արտաքին պարտք:

Հանդիպումն անցել է ուսանողների հետ հարց ու պատասխանի ձևաչափով:

Ուսանողները շնորհակալություն են հայտնել արդյունավետ քննարկման համար և պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում ևս կազմակերպել նմանատիպ հանդիպումներ:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարը ելույթ է ունեցել ԱԶԲ Կառավարիչների գործարար նիստում

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում մայիսի 5-ին կայացել է ԱԶԲ Կառավարիչների գործարար նիստը: Նիստի ընթացքում առանձին ելույթով հանդես է եկել ՀՀ ֆինանսների նախարար Վահե...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)