Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի շրջանակներում քննարկվել են 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը, ինչպես նաև հարկաբյուջետային շրջանակը:
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը անդրադարձ է կատարել տնտեսական ընթացիկ զարգացումներին, ապագայի հեռանկարներին, ինչպես նաև բյուջեի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակներին։ Անդրադառնալով 2025 թվականի բյուջեի նախագծի հիմքում դրված հիմնական մոտեցումներին՝ Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է բյուջեի նախագծում ծախսերի առաջարկվող չափաքանակների վերաբերյալ մանրամասներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել քննարկումները և պետբյուջեի նախագիծը բերել վերջնական տեսքի՝ հաշվի առնելով խորհրդակցության արդյունքները: