ԹԵԺ ԳԻԾ

Հաշվետվությունների ուսումնասիրության բաժին

Հաշվետվությունների ուսումնասիրության բաժնի պետ

Նազիկ Նազարյան
Կոնտակտային տվյալներ՝
Հեռ․՝ (+37411) 800-254
Էլ․փոստ՝ nazik.nazaryan@minfin.am

ԲԱԺՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

  1. Առեւտրային կազմակերպություններում պետական մասնակցության դիմաց շահութաբաժինների վերաբերյալ տարեկան հաշվետվությունների ստացումը, ուսումնասիրումը, ամփոփումը, վերլուծությունը, միջնաժամկետ հեռանկարում շահութաբաժինների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի ծրագրավորման գործընթացի համակարգումը, շահութաբաժինների հաշվարկման եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման նկատմամբ հսկողությունը,
  2. Պետական կառավարման լիազորված մարմինների համակարգերի պետական ոչ առեւտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ եռամսյակային (աճողական) եւ տարեկան հաշվետվությունների ստացումը, ուսումնասիրումը, ամփոփումը, վերլուծությունը, նշված կազմակերպությունների կառավարման մեթոդաբանության եւ հաշվետվողականության մեխանիզմների մշակումը, ինչպես նաեւ գործունեության կենտրոնացված մշտադիտարկման իրականացումը:

 

ԲԱԺՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

  1. Բոլոր պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների շահութաբաժիների գծով յուրաքանչյուր տարվան հաջորդող երեք տարիների եւ առաջիկա բյուջետային տարվա կանխատեսումային ցուցանիշների մասով համապատասխան տեղեկատվության ստացումը, վերլուծությունը եւ գնահատումը՝ ըստ տարեկան շահութաբաժինների հաշվարկման բազայի բաղադրիչների (ՀՀ կառավարության 2011թ. մարտի 3-ի N202-Ն որոշման N1 հավելվածի 7-րդ, 8-րդ եւ 9-րդ կետերով նախատեսված) եւ դրանց վրա ազդող հիմնական գործոնների.
  2. Լիազորված մարմինների կողմից շահութաբաժինների չափերի տարեկան եւ միջնաժամկետ կանխատեսումների վերանայման վերաբերյալ առաջարկությունների քննարկումը եւ վերլուծությունը, ինչպես նաեւ նշված առաջարկությունների վերաբերյալ եզրակացությունների ներկայացումը,
  3. ՀՀ բյուջետային օրենսդրությամբ սահմանված ժամկետներում եւ կարգով ՄԺԾԾ–ի (ըստ տարիների՝ մեկ թվով) եւ դրա առաջին տարվա ՀՀ պետական բյուջեի նախագծերում ներառելու համար շահութաբաժինների գծով բյուջետային մուտքերի կանխատեսվող չափերի վերաբերյալ տեղեկատվության ներկայացումը.
  4. Շահութաբաժինների գծով բյուջետային մուտքերի եռամսյակային համամասնությունների մշակման գործընթացի ապահովումը՝ գնահատելով համապատասխան գործոնների հնարավոր ազդեցությունն ըստ եռամսյակների.
  5. Պետական առեւտրային կազմակերպությունների տարեկան շահութաբաժինների վերաբերյալ ֆինանսական հաշվետվությունների ստացումը եւ ուսումնասիրումը,
  6. ՀՀ կառավարության կողմից սահմանված ծախսերի առավելագույն թույլատրելի սահմանաչափերը խախտելու դեպքում ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների սահմանված չափերի ճշգրտումը,
  7. Պետական առեւտրային կազմակերպությունների կողմից շահութաբաժինների վճարման չափերի հաստատման համար ընդհանուր ժողովների (խորհուրդների) որոշումների արձանագրություններից քաղվածքների ստացումը,
  8. ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվարկված եւ ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի գումարները ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում ՀՀ պետական բյուջե չվճարելու դեպքերում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված դրույթների կիրառումը (օրական տոկոսների հաշվարկումը).
  9. Մինչեւ 50 տոկոս պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններից ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահաբաժինների չափի եւ վճարման ժամկետների վերաբերյալ համապատասխան տեղեկատվության ստացումը եւ ամփոփումը.
  10. Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության վերահսկողության եւ հաշվետվական համակարգի մեթոդաբանության մշակման աշխատանքներին մասնակցությունը,
  11. Սպասարկվող ոլորտների պետական ոչ առեւտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության մշտադիտարկման արդյունքում բացահայտված հիմնախնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը,
  12. Պետական nչ առեւտրային կազմակերպությունների նպատակային եւ ձեռնարկատիրական գործունեության տարեկան ֆինանսատնտեսական արդյունքների մասին հաշվետվությունների ամփոփումը, տեղեկատվական ամփոփ բազայի կազմումը եւ հրապարակումը.
  13. Լիազորված մարմինների կողմից ներկայացված պետական ոչ առեւտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության մասին տարեկան (եռամսյակային բաշխմամբ) ճշգրտված ծրագրային ցուցանիշների ստացումը եւ ամփոփումը,
  14. Լիազորված մարմինների կողմից ներկայացված պետական ոչ առեւտրային կազմակերպությունների (բացառությամբ դպրոցների) ընթացիկ բյուջետային տարում կնքված բոլոր ֆինանսավորման պայմանագրերի, ինչպես նաեւ նախորդ բյուջետային տարվա ստորագրված բոլոր ընդունման-հանձնման ակտերի պատկերամուտների հրապարակման ապահովումը Հայաստանի Հանրապետության կառավարությանe- gov.am կայքում.
  15. Պետական n առեւտրային կազմակերպությունների հիմնադրման, վերակազմակերպման եւ լուծարման, գույքի օգտագործման (վարձակալության հանձնելու) եւ օտարման, ինչպես նաեւ դրանց լուծարումից հետո մնացած գույքի տնօրինման հարցերին առնչվող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի վերաբերյալ եզրակացությունների ներկայացումը.
  16. Բաժնի առջեւ դրված գործառույթների եւ խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվության եւ նյութերի ստացումը,
  17. Իր լիազորությունների շրջանակներում առաջարկությունների, տեղեկանքների, հաշվետվությունների, միջնորդագրերի, զեկուցագրերի եւ այլ գրությունների նախապատրաստումը,
  18. Բաժնի իրավասությունների շրջանակներում տեղեկատվության ազատության ապահովում:
  19. ՀՀ Ֆինանսների նախարարի հրամաններով Բաժնին վերապահված այլ գործառույթների իրականացումը: