«Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալություն
Գործակալության հիմնական խնդիրներն են՝
1) Հայաստանի Հանրապետության արտադրական, ֆինանսական, գիտական, մշակութային, ներդրումային ու այլ կարիքների բավարարման նպատակով թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների ձևավորման, համալրման, պահպանության, տեղաբաշխման ու ծախսման ապահովումը
2) պետական սեփականություն հանդիսացող բոլոր թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի (ցանկացած տեսքով և վիճակում)՝ պետական պահուստներում միասնական հաշվառման ու հաշվեգրման ապահովումը
3) թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստներում առկա արժեքների հաշվառման և կառավարման, պահպանման, ցուցադրման գործառույթների իրականացումը
- «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության գործառույթները՝ համաձայն ՀՀ ֆինանսների նախարարի 2018 թվականի հոկտեմբերի 2-ի N 487-Լ հրամանի հավելվածի
- «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության մասնագիտական գիտելիքների շրջանակը՝ համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի 2023 թվականի նոյեմբերի 20-ի N 1757-Ա հրամանի
Գործակալության թանկարժեք մետաղների և թանկարժեք
քարերի փորձագիտական և ապրանքագիտական բաժին
Բաժնի պետի պարտականությունները կատարող՝ Իրինա Յազիչյան
Հեռախոս` (+37411) 800 - 370
Էլ. Փոստ` irina.yazichyan@minfin.am
Գործակալության թանկարժեք մետաղների և թանկարժեք
քարերի պետական պահուստների
հաշվառման և կառավարման բաժին
Բաժնի պետ` Լիանա Ասրիյան
Հեռախոս` (+37411) 800 - 370
Էլ. Փոստ`liana.asriyan@minfin.am