Պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաշվետվությունների մշտադիտարկման բաժին
Բաժնի հիմնական խնդիրներն են՝
1) պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման մեթոդաբանության և հաշվետվողականության մեխանիզմների մշակումը.
2) պետական կառավարման լիազորված մարմինների ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ եռամսյակային (աճողական) և տարեկան հաշվետվությունների ստացումը, ուսումնասիրումը, ամփոփումը և վերլուծությունը.
1) պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության կենտրոնացված մշտադիտարկման իրականացումը:
• Պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաշվետվությունների մշտադիտարկման բաժնի գործառույթները՝ համաձայն ՀՀ ֆինանսների նախարարի 2024 թվականի մայիսի 22-ի N 142-Լ հրամանի:
• Պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաշվետվությունների մշտադիտարկման բաժնի մասնագիտական գիտելիքների շրջանակը՝ համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի 2024 թվականի մայիսի 21-ի N 610-Ա հրամանի: