Hotline
Email
ՀՀ կառավարության և ԳԴՀ կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել
07.04.2020
ՀՀ կառավարության և ԳԴՀ կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել
Ապրիլի 7-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ստորագրվել է 2018թ. ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը։
Համաձայնագրով ԳԴՀ կառավարությունը հնարավորություն է ընձեռում ՀՀ կառավարությանը Վերականգնման վարկերի բանկից («KfW» բանկ) ներգրավելու վարկային միջոցներ և ֆինանսական օժանդակություն (այդ թվում՝ ավելի քան 26 մլն եվրո գումարի չափով դրամաշնորհային և տեխնիկական աջակցության միջոցներ) շրջակա միջավայրի պաշտպանության, վերականգնվող էներգիայի, առևտրի խթանման, ինչպես նաև բնակարանային տարածքների ֆինանսավորման ոլորտներում համապատասխան ծրագրերի իրականացան համար։
Ակնկալվում է, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2018թ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը կնպաստի հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանը, վերջիններիս ուղղությունների ընդլայնմանը, ինչպես նաև իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացմանը։