Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
2019 թվականի պետական բյուջեի կատարողականը Ազգային ժողովը քվեարկությամբ հաստատել է
25.06.2020
2019 թվականի պետական բյուջեի կատարողականը Ազգային ժողովը քվեարկությամբ հաստատել է

Հունիսի 26-ին Ազգային ժողովում տեղի ունեցած արտահերթ նիստում խորհրդարանը քվեարկությամբ հաստատել է ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

Փաստաթուղթը, հիշեցնենք, ամենայն մանրամասնությամբ քննարկվել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում:

Ներկայացնելով տարեկան հաշվետվության հիմնական ցուցանիշները՝ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ 2019 թվականին տնտեսության զարգացումն ընթացել է նախորդ տարվա համեմատ ավելի արագ տեմպերով: Գրանցվել է իրական ՀՆԱ-ի 7.6% աճ, ինչը բարձր է նախորդ տարվա ցուցանիշից:

Անդրադառնալով բյուջեի եկամուտներին, նախարարն ընդգծել է, որ 2019-ի ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1,565.5 մլրդ դրամ եկամուտ` ապահովելով կառավարության կողմից ճշտված ծրագրի 97.3% կատարողական:

ՀՀ պետական բյուջեի ծախսերի տարեկան ճշտված ծրագիրը կազմել է 1,762.9 մլրդ դրամ, որի դիմաց փաստացի ծախսերը կազմել են 1,629.4 մլրդ դրամ: Պետական բյուջեի ծախսերի տարեկան ճշտված ծրագիրը կատարվել է 92.4%-ով, իսկ շեղումների ընդհանուր գումարի 47.5%-ը բաժին է ընկել ընթացիկ ծախսերին, 52.5%-ը` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններին: Պետական բյուջեն կատարվել է 63.9 մլրդ դրամ պակասուրդով` կազմելով ծրագրված ցուցանիշի 41.6%-ը:

2019 թվականին 12-ամսյա գնաճը կազմել է 0.7%, հիմնականում պայմանավորված ներմուծվող մի շարք ապրանքների ցածր գնաճով, ինչպես նաեւ որոշ գյուղմթերքային ապրանքների գների նվազմամբ:

Անդրադառնալով երկրի պետական պարտքին, նախարարը տեղեկացրել է, որ այն կազմում է 7 մլրդ 324 մլն ԱՄՆ դոլար։ Այդքանով հանդերձ, ըստ Ա․ Ջանջուղազյանի, Հայաստանը գտնվում է նվազ պարտքի բեռ ունեցող երկրների ցանկում, և պարտքն ամբողջությամբ կառավարելի է:

Նորություններ  ➤

Նորության նկար

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպմանը

Մայիսի 2-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպումը: Հանդիպումը, որը կշարունակվի մինչև մայիսի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)