Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունն անփոփոխ է թողել Հայաստանի Հանրապետության սուվերեն «B+» վարկանիշը
07.09.2022
«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունն անփոփոխ է թողել Հայաստանի Հանրապետության սուվերեն «B+» վարկանիշը

2022 թվականի սեպտեմբերի 2-ին «Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով երկարաժամկետ թողարկողի սուվերեն «B+» վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով:

Հաշվի առնելով համաշխարհային ներկա բացասական զարգացումներով պայմանավորված մակրոտնտեսական անորոշությունները` գործակալության կողմից Հայաստանին շնորհված վարկանիշի վերահաստատումը դրական ազդակ է եւ փաստում է վարվող սոցիալ-տնտեսական բարեփոխումների ու հատկապես՝ մակրոտնտեսական քաղաքականության հուսալիությունը:

Վարկանիշային գործակալության մեկնաբանմամբ սուվերեն վարկանիշի պահպանման հիմքում ընկած են մեկ շնչին ընկնող եկամտի, կառավարության եւ գործարար միջավայրի լավ ցուցանիշները՝ համեմատած համադրելի երկրների հետ, ինչպես նաեւ կայուն մակրոտնտեսական ու հարկաբյուջետային քաղաքականության շրջանակն ու բարեփոխումների վստահելի հանձնառությունը: Գործակալությունն առանձնացրել է նաեւ արտարժույթով արտահայտված պետական պարտքի բարձր տեսակարար կշիռը, համեմատաբար թույլ արտաքին դիրքը ու աշխարհաքաղաքական ռիսկերը:

Գործակալության գնահատմամբ՝ թեեւ ռուս-ուկրաինական հակամարտությունը եւ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող աննախադեպ պատժամիջոցները բացասական հետեւանքներ են թողնում համաշխարհային տնտեսության վրա, սակայն Հայաստանի տնտեսության վրա հետեւանքները դրական են, քանի որ պրոֆեսիոնալ մարդկանց, զբոսաշրջիկների, դրամական փոխանցումների ներհոսքերի եւ դեպի Ռուսաստան արտահանման բարձր աճի միտումներ են գրանցվում: Այս պայմաններում գործակալությունը բարձրացրել է 2022 թվականի տնտեսական աճի իր կանխատեսումները՝ սահմանելով 6.4%: Ավելին, տնտեսության դրական դինամիկայի պայմաններում գործակալությունն ակնկալում է հարկերի գերակատարում եւ պակասուրդի ու կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշների ավելի ցածր մակարդակներ:

Անդրադառնալով հետագա զարգացումներին՝ գործակալությունն ընդգծել է, որ վարկանիշի բարելավման վրա կազդեն կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցության կայուն նվազող դինամիկայի ապահովումը, արտաքին ֆինանսական ցուցանիշների բարելավումը, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական ռիսկերի նշանակալի ու տեւական կրճատումը:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)