Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է  Հայաստանի սուվերեն «BB-» վարկանիշը` կայուն հեռանկարով
29.01.2024
«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի սուվերեն «BB-» վարկանիշը` կայուն հեռանկարով

«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «BB-» վարկանիշը` կայուն հեռանկարով:

Վարկանիշի պահպանման հիմքում ընկած է երկրի ամուր մակրոտնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության շրջանակը՝ երաշխավորված միջազգային վարկատուների ֆինանսների հասանելիությամբ ու Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությամբ:

Գործակալությունն առանձնացրել է Հայաստանի տնտեսական բարձր աճի երկրորդ անընդմեջ տարին (իրական ՀՆԱ-ի աճը 2022 և 2023թթ., համապատասխանաբար, 12.6% և 7.4%): Գործակալության համոզմամբ՝ աշխատուժի աճի պահպանումը և արտադրողականության աճը բարձր արտադրողական ոլորտների ընդլայնման միջոցով, ինչպիսիք են տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, կավելացնեն երկրի պոտենցիալ տնտեսական աճը:

Գործակալությունը 2024թ. համար ակնկալում է 6% տնտեսական աճ՝ պայմանավորված մասնավոր հատվածի սպառման և պետական բյուջեի ծախսերի ու ներդրումների ավելացմամբ, իսկ 2025թ. տնտեսական աճի տեմպը կնվազի մինչև 4.9%, ինչը բարձր է համադրելի երկրների 3.7% միջինից:

Անդրադառնալով ԼՂ բռնի տեղահանված անձանց խնդրին՝ գործակալությունը նշել է, որ վերջիններիս ինտեգրման միջոցառումները կմեծացնեն ընթացիկ տարվա հարկաբյուջետային ծախսերը, և պետական եկամուտների ավելացման ու ՀՆԱ-ի կայուն աճի ֆոնին պետական բյուջեի պակասուրդը 2024թ. կկազմի ՀՆԱ-ի 4.5%-ը` 2025թ. նվազելով մինչև 2.9%:

Գործակալությունն ընդգծել է, որ 2023թ. վերջին Կառավարության պարտք/ՀՆԱ 48.2% ցուցանիշը ցածր է համադրելի երկրների 52% միջինից և ակնկալում է, որ այն 2024-2025թթ. միջինում կկայունանա 49.4%-ի շրջակայքում: Բացի այդ, պարտքի ռազմավարությանը համահունչ կշարունակվի կառավարության պարտքի կազմում դրամով պարտքի կշռի բարելավումը:  

Զեկույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: