Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ավարտվել է ՎԶԵԲ 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը
16.05.2024
Ավարտվել է ՎԶԵԲ 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը

Մայիսի 16-ին շարունակվել է Երևանում անցկացվող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը:

Համաժողովի երրորդ օրը մեկնարկել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հանդիպումով Ֆրանսիական զարգացման գործակալության (AFD) պատվիրակության հետ՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի և գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենաերի գլխավորությամբ:

Կողմերը քննարկել են ընթացիկ բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը, ջրային, հողային և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության ծրագրերի իրականացման հեռանկարները և այլ հարցեր:

Հանդիպման ավարտին կնքվել է 2024-2027թթ. համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Հայկական կողմից հուշագիրը ստորագրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, իսկ Ֆրանսիական զարգացման գործակալության կողմից՝ գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենաերը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը հանդիպում է անցկացրել ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) պատվիրակության հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ ենթակառուցվածքների ոլորտում:

Նախարար Հովհաննիսյանը հանդիպել է նաև Նիդերլանդների Թագավորության պատվիրակության հետ: Կողմերը քննարկել են երկու նախարարությունների միջև ընթացիկ համագործակցությանը վերաբերող հարցեր:  Նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել Նիդերլանդների կառավարության աջակցությունը Գլոբալ արտոնյալության հիմնադրամի շրջանակներում, մասնավորապես՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդիրների լուծմանը: Նիդերլանդների ֆինանսների նախարար Սթիվեն Վան Վեյենբերգն իր հերթին բարձր է գնահատել ՎԶԵԲ տարեկան համաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը:

ՀՀ ֆինանսների նախարարը հաջորդիվ հանդիպում է անցկացրել Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակության հետ՝ ԱՄՆ գանձապետարանի քարտուղարի օգնական Ալեքսիա Լաթորթյուի գլխավորությամբ: Կողմերն անդրադարձել են պետական ֆինանսների կառավարման ոլորտում համագործակցությանը, պետական գնումներին և այլ հարցերի:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը մասնակցել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին

Հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որին մասնակցել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

    Սույն թվականի հոկտեմբերի 16-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, հոկտեմբերի 17-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00&...