Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
«Standard and Poor’s» վարկանիշային գործակալությունը անփոփոխ է թողել Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշները՝ հեռանկարը փոխելով «դրական»-ից դեպի «կայուն»
08.04.2022
«Standard and Poor’s» վարկանիշային գործակալությունը անփոփոխ է թողել Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշները՝ հեռանկարը փոխելով «դրական»-ից դեպի «կայուն»

2022 թվականի ապրիլի 8-ին «Standard and Poor’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ/կարճաժամկետ սուվերեն վարկավորման «B+»/«B» վարկանիշները՝ միևնույն ժամանակ հեռանկարը փոխելով «դրական»-ից դեպի «կայուն»:

Տարածաշրջանային և համաշխարհային ներկա անորոշությունների պայմաններում գործակալության կողմից Հայաստանին շնորհված վարկանիշներն անփոփոխ պահելը փաստում է ՀՀ կառավարության կողմից վարվող քաղաքականության ու հատկապես՝ մակրոտնտեսական քաղաքականության հուսալիության մասին:Մասնավորապես, գործակալության գնահատումներով վարկանիշի նույն մակարդակում պահպանման հիմքում ընկած են միջնաժամկետում առողջ և կայուն տնտեսական աճի հեռանկարները, որին նպաստում են ՀՀ կառավարության կառուցվածքային բարեփոխումները, ինչպես նաև՝ համեմատաբար ցածր կառավարության պարտքի բեռը, որը խարսխված է հարկաբյուջետային կայուն շրջանակով և ՀՀ կառավարության՝ պարտքի բեռի նվազեցման հանձնառությամբ:

«Կայուն» հեռանկարի անցման հիմքում ընկած են ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների արդյունքում Հայաստանի համար ի հայտ եկած տնտեսական մարտահրավերները, որոնք կարող են ռիսկեր ստեղծել մոտ ապագայում տնտեսության արդիականացման համար: Գործակալությունն առանձնացնում է նաև Ռուսաստանում պատժամիջոցների հետևանքով սպասվող կտրուկ տնտեսական անկումը, ինչն իր հետևանքները կունենա Հայաստանի տնտեսության վրա՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը Հայաստանի խոշոր առևտրատնտեսական գործընկերն է:

Թեև գործակալությունն իջեցրել է ընթացիկ տարվա ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը և փոփոխել է հեռանկարը՝ դրականից կայուն, այդուհանդերձ նշվում է, որ առաջիկա տարիներին կարող է բարձրացվել վարկանիշը, եթե տնտեսության վերականգնման տեմպերն ավելի արագ լինեն և ուղեկցվեն կառուցվածքային բարեփոխումներով: Անդրադարձ է կատարվել նաև դրական ռիսկերին և հնարավորություններին, մասնավորապես՝ ռուսական ընկերությունների և ռուս քաղաքացիների՝ դեպի Հայաստան ներհոսքին, որը նույնպես կարող է դրական ազդեցություն ունենալ տնտեսության համար:

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: