Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
«Standard & Poor’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության սուվերեն «BB-» վարկանիշը կայուն հեռանկարով
26.08.2024
«Standard & Poor’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության սուվերեն «BB-» վարկանիշը կայուն հեռանկարով

Օգոստոսի 23-ին «Standard & Poor’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ/կարճաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «BB-»/«B» վարկանիշը` անփոփոխ թողնելով նաև «կայուն» հեռանկարը:

Վարկանիշի վերահաստատման հիմքում ընկած են եղել երկրի տնտեսական աճի կայուն հեռանկարները, կառավարության պարտքի կառավարելի մակարդակն ու արտաքին ֆինանսներին հասանելիությունը, ինչպես նաև ՀՀ կառավարության և կենտրոնական բանկի կողմից վարվող ողջամիտ մակրոտնտեսական  քաղաքականությունը, որի շնորհիվ պահպանվել է մակրոտնտեսական և ֆինանսական կայունությունն արտաքին մի շարք ցնցումների պարագայում: Դրանց զուգահեռ գործակալության կողմից առանձնացվել են վճարային հաշվեկշռի առկա խոցելիությունն ու աշխարհաքաղաքական ռիսկերը, մասնավորապես՝ պայմանավորված Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի ու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքով:

Գործակալության կողմից պահպանվել է նաև ընթացիկ տարվա տնտեսական աճի կանխատեսումը՝ 6.2%, որի հիմքում ընկած կլինի սպառման բարձր մակարդակը՝ պայմանավորված զբոսաշրջության ոլորտի ընդլայնմամբ, իրական աշխատավարձի աճով և բարձր պետական ծախսերով: Ինչ վերաբերում է միջնաժամկետ հեռանկարներին, ակնկալվում է, որ մինչև 2027թ. տնտեսությունը տարեկան կաճի միջինում 5%-ով:

Նորություններ  ➤

Նորության նկար

«Standard & Poor’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության սուվերեն «BB-» վարկանիշը կայուն հեռանկարով

Օգոստոսի 23-ին «Standard & Poor’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ/կարճաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «BB-»/«B» վարկանիշը` անփոփոխ թողնելով նաև «կայուն»...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: