Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ԱՄՀ գործընկերների հետ քննարկվել են համագործակցությանն առնչվող հարցեր
10.03.2023
ԱՄՀ գործընկերների հետ քննարկվել են համագործակցությանն առնչվող հարցեր

Ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպմանը ներկա են եղել Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, նախարարի տեղակալներ Ավագ Ավանեսյանը, Էդուարդ Հակոբյանը, նախարարության այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսին և ԱՄՀ այլ պաշտոնյաներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՀ հետ Հայաստանի ընթացիկ պահուստային ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր, մասնավորապես անդրադարձ է կատարվել ծրագրով նախատեսված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքին: Երկուստեք ընդգծվել է, որ կողմերի միջև առկա է փոխըմբռնում ծրագրի իրականացման առանցքային ասպեկտների շուրջ:

ԱՄՀ գործընկերները նշել են, որ Արժույթի միջազգային հիմնադրամը կարևորում է Հայաստանի կառավարության հետ համագործակցությունը և շարունակելու է իր ծրագրերով նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը և իրականացվող բարեփոխումներին։

Զրուցակիցները կարևորել են ԱՄՀ-Հայաստան ակտիվ փոխգործակցության շարունակականության ապահովումը:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելությանը: Առաքելությունը Հայաստանում է գտնվում պահուստային ծրագրի (Ծրագիր) երրորդ վերանայման...

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 5-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2025-2027թթ. ՄԺԾԾ նախագծի (ներառյալ՝ ՀՀ ֆինանսների...