Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ամփոփվել են գնումների էլեկտրոնային համակարգի ՏԱ նախագծի քննարկումները մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ
20.06.2023
Ամփոփվել են գնումների էլեկտրոնային համակարգի ՏԱ նախագծի քննարկումները մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ

Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի, ՖՆ գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանի և Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Լուիզա Այվազյանի մասնակցությամբ այսօր ամփոփվել են գնումների էլեկտրոնային համակարգի տեխնիկական առաջադրանքի նախագծի քննարկումները մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ:

Ֆինանսների նախարարության ներկայացուցիչները խոսել են գնումների էլեկտրոնային նոր համակարգի առավելությունների, ընթացակարգերի թափանցիկության, գնման գնի հետ կապված ռիսկերի նվազման, օրենսդրությամբ սահմանված գին-որակ վերահսկողության և մի շարք տեխնիկական խնդիրներից ձերբազատվելու մասին:

Կարևորվել են գնման ընթացակարգերի թվայնացումը, գործիքակազմերի արդիականացումը և պայմանագրերի կառավարման գործընթացի բարելավումը:

Նախագծի շուրջ շահագրգիռ կողմերը բարձրացրել են իրենց հուզող հարցերը, ինչպես նաև հանդես եկել դիտարկումներով և առաջարկություններով:

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: