Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ԱԶԲ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
03.06.2019
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ԱԶԲ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Հունիսի 3-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիխին Չենի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ-ի և ԱԶԲ-ի միջև առկա համագործակցության հիմնական երկու ուղղություններին՝ բյուջետային աջակցության ծրագրերին և նպատակային վարկերին, ինչպես նաև պետական ֆինանսների արդյունավետ կառավարմանը:

Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ ներկայումս ՀՀ-ում ներդրված հարկաբյուջետային կանոնները հնարավորություն են ընձեռում կառավարել ռիսկերը, ինչպես նաև խթանել տնտեսության զարգացումը: Նախարարը բարձր է գնահատել ԱԶԲ-ի դերը ՀՀ տնտեսական կայունության ապահովման և ՀՀ կառավարության բարեփոխումների իրականացման գործընթացում:

Շիխին Չենի խոսքով՝ Հայաստանի ներկայիս հարկաբյուջետային իրավիճակի բարելավումը տպավորիչ է, և ԱԶԲ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին առաջիկա բարեփոխումների շրջանակներում: Նա հույս է հայտնել, որ ՀՀ-ի և ԱԶԲ-ի միջև նման համագործակցությունը օրինակելի մոդել կլինի նաև այլ երկրների համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ՀՀ կառավարության կողմից իրականցավող պարտքի կայունացմանը, ենթակառուցվածքների զարգացմանը և այլ առաջնահերթությունների վերաբերող հարցեր:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Սլովենիայի ֆինանսների նախարարին

Մայիսի 17-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Սլովենիայի Հանրապետության ֆինանսների նախարար Կլեմեն Բոստյանչիչի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)