Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին
25.09.2020
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Նիկոլաս Յակոբ Սխերմերսին:

Հանդիպման մեկնարկին ֆինանսների նախարարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով բեղմնավոր գործունեություն:

Կողմերը բարձր են գնահատել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում հայ-նիդերլանդական ներկայիս համագործակցության մակարդակը: Հանդիպման շրջանակներում ի թիվս օրակարգային այլ հարցերի անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական և տեխնիկական ոլորտում հայ-նիդերլանդական ընթացիկ համագործակցությանը:

Դեսպանը պատրաստակամություն է հայտնել իր կողմից աջակցելու նիդերլանդական կողմից տեխնիկական աջակցության ընդլայնման գործընթացին, որը հիմնականում դրսևորվում է ֆինանսական ոլորտում փորձի և գիտելիքների փոխանակմամբ:

Նախարարը շնորհակալություն է հայտնել աջակցության և պատրաստակամության համար և կարևորել նաև Համաշխարհային բանկի և Վերակառուցման և զարգացման բանկի Հոլանդական ընկերակցային խմբերի շրջանակներում համագործակցությունը:

Դեսպանը նշել է, որ Նիդերլանդներում հետաքրքրված են Հայաստանում ներդրումային միջավայրի ներուժով և այդ ոլորտում հետագա համագործակցության խորացմամբ:

Դեսպանի կողմից հետաքրքրություն է ցուցաբերվել «COVID 19»-ի ՀՀ տնտեսության և ֆինանսական ոլորտի վրա ունեցած ազդեցությամբ:

Նախարարը ներկայացրել է «COVID 19»-ի հետևանքով ՀՀ ֆինանսական ոլորտի մարտահրավերները և ՀՀ կառավարության ջանքերը՝ ուղղված դրանց հաղթահարմանը: Նախարարը հավելել է, որ ներկայումս 2021թ. բյուջետային գործընթացն ընթացքի մեջ է, և քանի որ համավարակը դեռևս շարունակվում է, զուգահեռաբար քննարկվում են նաև դրա ազդեցության մեղմման առավել արդյունավետ ուղիների որոնումները, այդ թվում և միջազգային կառույցների հետ:

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: