Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է «Moody’s» միջազգային վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչներին
12.08.2019
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է «Moody’s» միջազգային վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչներին

Օգոստոսի 12-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է «Moody’s» միջազգային վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչներին։ Հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել Հայաստան Հանրապետության ներկայիս տնտեսական իրավիճակին, ընթացիկ բարեփոխումներին և տնտեսական զարգացման հեռանկարներին: Ի թիվս այլ հարցերի, քննարկվել են ՀՀ հարկային օրենսգրքի բարեփոխումներին և վերջիններիս արդյունքում ակնկալվող ազդեցությանը, ՀՀ-ում կիրառվող հարկաբյուջետային կանոնի արդյունավետությանը, պետական գնումների բնագավառում ներկայումս իրականացվող բարեփոխումներին առնչվող հարցեր։

ՀՀ ֆինանսների նախարարը հույս է հայտնել, որ ՀՀ կառավարության կողմից ներկայումս տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումների շրջանակը դրականորեն կազդի Հայաստանի Հանրապետության վարկանիշավորման վրա։

Նորություններ  ➤

Նորության նկար

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Մայիսի 4-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարեկան հանդիպումների շրջանակներում ՀՀ ֆինանսների...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)