Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՎԶԵԲ-ի  Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրենին
05.02.2019
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՎԶԵԲ-ի Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրենին

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Մատտեո Պատրոնեի գլխավորած պատվիրակությանը:

Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և Եվրամիության համագործակցության արդյունքում Հայաստանում իրականացվող ծրագրերը կարող են նպաստել երկրի տնտեսական զարգացմանը, որի հիմնական ուղղությունները նախանշված կլինեն կառավարության ծրագրում:

Մատտեո Պատրոնեն ընդգծել է, որ բանկը պատրաստվում է 2019 թվականի ընթացքում մշակել Հայաստանում ծավալվող գործունեության ռազմավարությունը: Նա նշել է, որ գործունեության հիմնական մասը կիրականացվի մասնավոր հատվածում, մասնավորապես` ՓՄՁ-ների, վերականգնվող էներգետիկայի, էներգախնայողության և այլ ոլորտներում, իսկ պետական հատվածում կիրականացվեն նախաձեռնություններ, որոնք համահունչ կլինեն կառավարության ծրագրով սահմանված առաջնահերթություններին:

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: