Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ԱԺ-ն քննարկել է ռազմական դրությամբ պայմանավորված ընթացիկ ծախսերը 40 մլրդ-ով ավելացնելու նախագիծը
06.10.2020
ԱԺ-ն քննարկել է ռազմական դրությամբ պայմանավորված ընթացիկ ծախսերը 40 մլրդ-ով ավելացնելու նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրինագիծը:

Նշենք, որ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի համաձայն՝ Կառավարությունը ռազմական դրություն հայտարարվելուց հետո՝  ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում, ՀՀ Ազգային ժողով է ներկայացնում ընթացիկ տարվա պետական բյուջեում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ:

Փաստաթուղթը ներկայացնելիս ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը մանրամասնել է, որ առաջարկվող նախագծով լրացուցիչ 40 մլրդ դրամի ծախսեր են ենթադրվում, հնարավորություն է ընձեռվում Կառավարությանը փոփոխություններ կատարել ծախսերի և պակասուրդի ֆինանսավորման հավելվածներում:

Նախագիծն ուղղված է ՀՀ զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ Հայաստանի նկատմամբ զինված հարձակման անմիջական վտանգը կանխելու, մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում ապահովելու նպատակի ապահովմանը:

Նախագծով առաջարկվող կարգավորումները կտարածվեն 2020 թ. սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

«ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրինագծի քննարկման ընթացքում այս փուլում պետք է լինի քննարկման ընդմիջում առնվազն 7 ժամով:

ԱԺ արտահերթ նիստի աշխատանքը կշարունակվի հոկտեմբերի 7-ին: 

 

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: