Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են բյուջետային քննարկումները
02.11.2018
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են բյուջետային քննարկումները

Նոյեմբերի 2-ին ԱԺ մշտական հանձնաժողովների hամատեղ նիստերում շարունակվել են 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ հարկային համակարգի փոփոխությունների կարևոր բաղադրիչներն են ներդրումային գրավչության բարձրացումը, հասարակության եկամուտների արդյունավետ բաշխումը և հարկաբյուջետային կայունության ամրապնդումը:

«Հարկային օրենսգիրքը կազմելիս նպատակ է դրվել ունենալ կայուն և կանխատեսելի հարկային համակարգ, որը երկիրն առավել գրավիչ կդարձնի ներդրողների համար: Մենք փորձել ենք ախտորոշել խնդիրները և հասկանալ, թե լրացուցիչ ինչ փոփոխությունների կարիք կա», - ասել է նախարարի պաշտոնակատարը:

Ըստ Ատոմ Ջանջուղազյանի՝ տնտեսության մեջ շահութաբերությունն ավելի բարձր է ոչ արտահանելի հատվածում: «Անհրաժեշտ է խթանել արտահանման աճը և ջանք գործադրել, որ արտահանելի ճյուղում նոր ներդրումների համար հարկային համակարգը հակախթան չհանդիսանա», - ասել է Ջանջուղազյանը:

Խոսելով հարկային համակարգի փոփոխությունների մասին՝ նախարարի պաշտոնակատարը նաև նշել է, որ հարկային օրենսգրքի փոփոխությունները միտված են առկա մեխանիզմների պարզեցմանը և հարկային բեռի նվազեցմանը:

2019 թվականի բյուջեի նախագծով ընդհանուր եկամուտների մեջ հարկային եկամուտները կազմում են 94 տոկոս, դրամաշնորհները՝ 2.6 տոկոս, այլ եկամուտները՝ 3.5 տոկոս: Եկամուտների մաս են կազմում նաև արտաբյուջետային միջոցների շրջանառությունից ակնկալվող եկամուտները՝ շուրջ 28 մլրդ դրամ:

Նախագծով 2019 թվականի համար ՀՀ արտաքին գործերի նախարարությանը կհատկացվի 14.9 մլրդ դրամ, որի հիմնական մասը՝ 69 տոկոսը կամ 10.3 մլրդ դրամը` օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հավատարմագրված դիվանագիտական ծառայության մարմինների գործունեությունը կազմակերպելու համար: Կառավարության արտաքին քաղաքականության մշակման գործառույթների իրականացման համար նախարարության կողմից կօգտագործվի 1.8 մլրդ դրամ, միջազգային կազմակերպություններին անդամակցության գումարը կկազմի շուրջ 2.5 մլրդ դրամ կամ արտաքին գործերի նախարարության կողմից իրականացվող ծրագրերի շուրջ 17 տոկոսը: Արարողակարգային ծառայությունների իրականացման համար կօգտագործվի 183 մլն դրամ:

Սփյուռքի նախարարությանը 2019 թվականի բյուջեով նախատեսվում է տրամադրել շուրջ 1 մլրդ 149 մլն դրամ, որի մեջ մեծ կշիռ ունեն նախարարության պահպանման ծախսերը:

Նորություններ  ➤

Նորության նկար

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպմանը

Մայիսի 2-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպումը: Հանդիպումը, որը կշարունակվի մինչև մայիսի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)