Բյուջեների կատարման հաշվետվությունների վարչություն
Վարչության հիմնական խնդիրներն են`
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, համայնքների բյուջեների, արտաբյուջետային միջոցների և համախմբված բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունների կազմումը և սահմանված կարգով ու ժամկետներում ներկայացումը.
2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման արդյունքների վերլուծությունը.
3) Պետական կառավարչական հիմնարկների ակտիվների ու պասիվների՝ ֆինանսական միջոցների, հիմնական միջոցների և նյութական արժեքների հաշվառումը, վերլուծությունն ու վերջիններիս վերաբերյալ հաշվետվությունների կազմումը.
4) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, համայնքների բյուջեների և արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակման ներկայացնելը: