Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է GIZ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար տիկին Բարբարա Շվայգերին
19.01.2021
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է GIZ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար տիկին Բարբարա Շվայգերին

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հունվարի 19-ին ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար տիկին Բարբարա Շվայգերին և այդ պաշտոնում իր գործունեությունն ավարտող տիկին Աննե Քեմփային:

Հանդիպման մեկնարկին ֆինանսների նախարարը շնորհավորել է  տիկին Շվայգերին «GIZ»-ի գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ միաժամանակ շնորհակալություն հայտնել ներկայիս ղեկավար տիկին Քեմփային՝ նախորդ տարիների արդյունավետ համագործակցության համար:

Նախարարն ընդգծել է, որ ֆինանսների նախարարության և «GIZ»-ի միջև երկարատև համագործակցության ընթացքում հարուստ փորձ է կուտակվել և այդ համագործակցության արդյունքում նաև հայկական կողմին է փոխանցվել «GIZ»-ի գործունեության հաջողված մշակույթը:

Տիկին Քեմփան իր կողմից ընդգծել է ֆինանսական կայունության կարևոր դերը, նշելով, որ վերջին տարիներին «GIZ»-ի աջակցության շրջանակներում մեծ ուշադրություն է դարձվել ֆինանսական կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել  հետագայում ևս արդյունավետ կերպով շարունակելու և զարգացնելու համագործակցությունը:

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: