ԹԵԺ ԳԻԾ
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այց է կատարել Վրաստան
11.07.2022
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այց է կատարել Վրաստան

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային երկօրյա այց է կատարել Վրաստան: Պատվիրակության կազմում են եղել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, ՀՀ ՖՆ եւ ՊԵԿ  ստրաբաժանումների ներկայացուցիչներ:

Տիգրան Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի եւ Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լեւան Կակավայի հետ: Վրաստանի ֆինանսների նախարարի հետ հանդիպման ընթացքում կարեւորվել է ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության նպատակով ռիսկերի գնահատման էլեկտրոնային համակարգերի, ինչպես նաեւ այդ համակարգերում ինքնաուսուցանվող (machine-learning) կամ արհեստական ինտելեկտով (artificial intelligence) գործիքների կիրառման փորձը:

Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մաքսային եւ հարկային ոլորտներն առնչվող հարցերի լայն շրջանակ: Վրացի գործընկերները ներկայացրել են բաց բյուջեի հետազոտության երեք՝ բյուջետային գործընթացի թափանցիկություն, մասնակցողականություն եւ վերահսկողություն բաղադրիչների մասով Վրաստանի փորձը, մասնավոր հատվածի հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության ոլորտներում կատարված բարեփոխումները, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին տրված հարկային արտոնությունները, ինչպես նաեւ հարկային քաղաքականության վերաբերյալ իրենց մոտեցումները:

Այցի շրջանակներում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության միջեւ տրանսպորտային միջոցների եւ ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» հուշագրից բխող ծրագրի մեկնարկի վերաբերյալ արձանագրություն:

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2023թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ՀՀ Կառավարության հերթական նիստում ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության 2023թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ ներքին աուդիտորների մասնագիտական վերապատրաստման դասընթացների վերբերյալ

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի հունիսի 13-ից սկվելու են ՀՀ հանրային հատվածի որակավորում ունեցող ներքին աուդիտորների շարունակական մասնագիտական վերապատրաստման դասընթացները:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Պետության կարիքների համար կնքված պայմանագրերի վերաբերյալ

Պետության կարիքների համար ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր

Պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման...