Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստի աշխատանքներին
08.08.2022
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստի աշխատանքներին
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը օգոստոսի 6-7-ը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մասնակցել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ անցկացված տնտեսական քաղաքականության խորհրդի նիստի աշխատանքներին:
 
Նիստի օրակարգի շրջանակում քննարկման առարկա են եղել ՀՀ տնտեսական քաղաքականությանը՝ ընթացիկ իրավիճակին և կանխատեսվող զարգացումներին վերաբերող հարցեր: Երկօրյա նիստի ընթացքում քննարկումներ են ծավալվել նաև ՀՀ կառավարության ծրագրի, մակրոտնտեսական զարգացումների, դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության, գյուղատնտեսության մրցունակության բարելավման, պարենային համակարգի զարգացման, և այլ թեմաների շուրջ:
 
Տիգրան Խաչատրյանը հանդես է եկել զեկույցով։ Նախարարն իր զեկույցում անդրադարձել է 2017-2021թթ. տնտեսական զարգացումներին, միջնաժամկետում բարձր տնտեսական աճի ապահովման համար հարկաբյուջետային քաղաքականության առաջնահերթություններին, Կառավարության ծրագրով պլանավորված մակրոտնտեսական ցուցանիշներին, ընթացիկ ու կապիտալ ծախսերին և մի շարք այլ հարցերի։
 
Նիստի երկրորդ օրը քննարկվել են գյուղատնտեսության և պարենային համակարգի կայուն զարգացմանը, հողային բարեփոխումների միջոցով գյուղատնտեսության մրցունակության բարելավմանը վերաբերող հարցեր։
 
Նիստի աշխատանքներին մասնակցել են նաև ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, «Տնտեսական հեռանկարների կենտրոն-հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Ջավադյանը, Էկոնոմիկայի, Ֆինանսների և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարների տեղակալները և պաշտոնատար այլ անձինք։

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: