Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպմանը
04.05.2024
Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպմանը

Մայիսի 2-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպումը: Հանդիպումը, որը կշարունակվի մինչև մայիսի 5-ը, կրում է «Կամուրջ դեպի ապագա» խորագիրը և նպատակ ունի քննարկել Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացման առանցքային խնդիրներն ու մարտահրավերները:

Տարեկան հանդիպմանը մասնակցում են ֆինանսների նախարարներ, կենտրոնական բանկերի ղեկավարներ, կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ և այլ ներկայացուցիչներ ԱԶԲ անդամ 68 երկրներից: 

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը ևս մասնակցում են Ասիական զարգացման բանկի հերթական տարեկան հանդիպմանը:  Այցի ընթացքում ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ է ունենում ինչպես ԱԶԲ բարձրաստիճան պաշտոնյաների, այնպես էլ այլ ֆինանսական կառույցների և գործընկեր երկրների պատվիրակությունների հետ:

Մայիսի 3-ին նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԱԶԲ նախագահ Մասացուգու Ասակավայի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր, նաև անդրադարձել են հետագա համատեղ հեռանկարային ծրագրերի:

Հանդիպումները կշարունակվեն մայիսի 5-ին նույնպես։

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: